Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին` Կիրանց այցելած պայմանագրային զինծառայողներին քննչական գործողությունների ընթացքում ենթադրաբար ծեծի ենթարկելու մասին:
«Հրապարակումն այն մասին, թե, իբր, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում, մտացածին է և, ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում, որևէ փաստական հիմք չունի։ Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բանբասանքային ենթադրություն է»,- հայտնում են ՔԿ-ից։