«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին ընձառյուծ է հայտնվել։
Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին։