«Պուգաչովան 4 տարի դավաճանել է ինձ». Կիրկորովը առաջին անգամ խոսել է իր և Ալլա Պուգաչովայի բաժանման մասին
Ֆիլիպ Կիրկորովը НТВ-ի «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման ընթացքում առաջին անգամ խոսել է իր և Ալլա Պուգաչովայի ամուսնալուծության մասին: Այս մասին գրում է Vnews.am-ը:
Ըստ 56-ամյա երգչի՝ ինքը կարծում էր, որ ոչինչ չի կարող փչացնել իրենց հարաբերությունները, սակայն Մաքսիմ Գալկինը գողացավ իր ընտրյալին։ Կիրկորովը խոստովանել է, որ Ալլան դավաճանել է իրեն 4 տարի: «Գալկինը սկսեց սիրաշահել Ալլային: Նա էլ հեռացավ: Իհարկե, տհաճ իրավիճակ էր։ Ամբողջ գեղեցիկ հեքիաթն ավարտվեց մեկ գիշերում»,- հարցազրույցի ընթացքում պատմել է Կիրկորովը: Նա նաև նշել է, որ նախկին կնոջ նկատմամբ չարություն չի զգում, քանի որ Ալլան երջանիկ է այդ մարդու հետ:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովն ու Ալլա Պուգաչովան ամուսնացել են 1994 թվականին Երուսաղեմում: Զույգը միասին ապրել է 11 տարի։