«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Գառնիկ Դանիելյանը՝ վարչապետի հետ կիրանցիների հանդիպման մասին
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները Կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ հայտնեց։
Նրա խոսքով՝ կապ են հաստատել հանդիպման մասնակիցների հետ, որոնք շատ մտահոգ և հուզված վիճակում են։
«Գնահատականներ շատ ենք տվել, մեր բոլոր մտահոգությունները, որոնք կային, հաստատվել են, այսինքն՝ գյուղը բաժանվում է 2 մասի։
Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել՝ ապրելու հետ կապված, ապահովության հետ կապված, որևէ հարցի պատասխան չի տրվել, անգամ աբսուրդային պատասխաններ են հնչել, իբր այդ ամեն ինչից հետո հնարավոր է նորից ոտնձգություններ լինեն։ Անվտանգության երաշխիք չկա»,-ասաց պատգամավորը։