Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է 134 ոչ սթափ վարորդ. 225 անձ չի ունեցել վարորդական վկայական, 115-ը՝ ԱՊՊԱ պայմանագիր
Ապրիլի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 211, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 568 և 1675 այլ իրավախախտումներ։
115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 109-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 63-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 97 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11732 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 162 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 579 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 2607, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 205, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 387, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66, արագության գերազանցման՝ 1467 և 3133 այլ իրավախախտումներ։
436 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1244-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 623-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 43-ը՝ բեռնատարներ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 59 անձ։