Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են. բնակիչներից մեկն արտասվում էր
Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց: News.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին:
Հայտնի չէ, թե ինչ են քննարկել կիրանցիները կառավարությունում:
Նշենք, որ Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը եւ Տավուշի մարզպետը դեռ կառավարության շենքում են:
Նշենք, որ ավելի վաղ կառավարության շենք էր եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցին, ավելի վաղ կառավարություն էր եկել Տավուշի մարզպետը: