Թուրք պատգամավորներին «բռնացրել» են մեջլիսում պոռնո դիտելիս
Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստի նիստում, կառավարության և Գյուլենական համայնքի միջև սկսված լարվածության քննարկման ժամանակ երկու պատգամավորներ պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ են դիտել: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ պատգամավորները դիտել են այն տեսահոլովակը, որը, վերջին օրերին հայտնվելով համացանցում, մեծ աղմուկ էր բարձրացրել՝ դրանում իշխանամետ թուրք լրագրողի մասնակցության պատճառով:
Ըստ թերթի՝ պատգամավորների՝ հետևից արված լուսանկարից պարզ է դարձել, որ նրանք պլանշետով դիտել են հենց լրագրողի մասնակցությամբ տեսանյութը: