Ինչու են կիրանցիները եկել Փաշինյանի հետ հանդիպման (տեսանյութ)
Իրենց գյուղի ճակատագրով անհանգստացած 12 կիրանցիներ կառավարության շենքի ներսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են: Նրանց հետ է նաեւ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, որ կիրանցիների է սպասում կառավարության շենքի բակում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է՝ աղաղակող հակապետական քայլ է արվում Տավուշում։
«Առաջինը կիրանցին է բարձրաձայնել, որ մեղմ ասած՝ աղաղակող հակապետական քայլ է արվում Տավուշի սահմաններում։ Առաջինը ճանապարհը փակեցին կիրանցիները, երբ հրապարակվեց քարտեզ, որը չգիտես՝ ինչ քարտեզ է և որից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը պետք է հայտնվի Ադրբեջանի տարածքում։ Անհեթեթություն ։
Հիմա բերել են և չգիտես ինչու՝ այդ քարտեզն է հայտնվել, որով Կիրանց գյուղի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գյուղի կալը, գյուղի գրասենյակը, չորանոցները, այն, ինչ գյուղը կարող է ունենալ, որոշել են, որ չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել»,- ասել է պատգամավորը։
Նազարյանը նշել է նաև՝ նոր դպրոցը, որը Կիրանցում կառուցվում է, այդ թյուրիմացություն քարտեզով թշնամուց 20 մետր հեռավորության վրա է լինելու։