Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։
Այս մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ Ստամբուլի թաղամասերից մեկում ձերբակալված անձը մասնագիտացած էր ռումբերի պատրաստման գործում։
Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ դրանց պարունակություն հանդիսացող քիմիական պայթուցիկ նյութերը կարող են խոշորամասշտաբ պայթյուններ առաջացնել։
Ընդհանուր առմամբ՝ նշված գործով ձերբակալվել է 7 անձ։