Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Ապրիլի 26-ին, ժամը 4-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 25-ամյա Սեմեն Բ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նմանակների ապօրինի արտադրության, վաճառքի կամ փոխադրման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: