Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Իսպանիայի կառավարության նախագահ, երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնիա Գոմեսի նկատմամբ քննչական գործողություններին․
«Ես որոշել եմ ավելի մեծ ուժով շարունակել, եթե դա հնարավոր է, աշխատել Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում», - ասել է վարչապետը: Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության կայքում։