Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ ասաց, որ Հոկտեմբերի 27-ի մասով փոխվել է նախաքննական մարմինը։
«Այս պահին դեռ նոր տվյալ չկա ասելու»,- նշեց Վարդապետյանը։