Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի ԲԿ ու տեսակցել ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը ապրիլի 28-ին այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։
Ն․ Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։