Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում պաղեստինյան Համաս շարժման կողմից պատանդների հետ կապված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունն Իսրայելի անվտանգությանբ այս ամսվա սկզբին Իրանի աննախադեպ հրթիռային հարձակումից հետո: Առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, Բայդենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարման ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր անցակետերի բացման միջոցով։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի կողմից հնարավոր հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչի կապակցությամբ Բայդենը «հաստատել է իր հստակ դիրքորոշումն» այս հարցում, հավելել է Սպիտակ տունը։