Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարարությունը կսկսվի 2024 թվականին
Այս տարի կսկսվի Էվրոս գետի վրա նոր կամրջի կառուցումը Թուրքիայի Իփսալա և Հունաստանի Կիպի սահմանային կետերի միջև, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Նշվում է, որ կամուրջը կառուցվելու է երկու երկրների համագործակցությամբ։ Կամրջի թուրքական հատվածը կկառուցի ավտոճանապարհների գլխավոր տնօրինությունը, իսկ հունական մասը՝ Հունաստանի կառավարությունը։
Կամրջի շինարարությունը կսկսվի այս տարի։ Երկարությունը կկազմի 811 մետր, իսկ գետից բարձր հատվածը՝ 344 մետր։ Գոյություն ունեցող երկկողմանի կամուրջը, որը կառուցվել է 1958 թվականին՝ սահմանային կետերի միջև գետով անցում ապահովելու համար, չի կարողանում ապահովել երկու երկրների երթևեկությունը: