Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը ԱՄՆ, որը նախատեսված էր մայիսի 9-ին:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թուրքական Hürriyet թերթը մի քանի օր առաջ գրել էր, որ Թուրքիայի նախագահի այցի չեղարկմանը փորձում էր հասնել Իսրայելը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ Էրդողանի հանդիպումից հետո:
Ըստ T24 թերթի, Էրդողանի՝ ԱՄՆ այցի խափանումը կարող էր պայմանավորված լինել Իրաքի հյուսիսում թուրքական ռազմական գործողության պատճառով տարաձայնություններով: