Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն»,- գրել է փաստաբանը։ Նա հայտնել է, որ խափանման միջոցի նիստը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին: