Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Իսրայելում զանգվածային հակակառավարական ցույցերը շարունակվում են: Շուրջ 10 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված մարդկանց և արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս մասին գրում է Ynet-ը:
Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, երբ վերջիններս փորձել են փակել ճանապարհները:
Բողոքի ցույցերը սկսվել են ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում իսրայելցի երկու պատանդների մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո: