Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել:
«Ռուսաստանի հաղթանակը և Ուկրաինայի կապիտուլյացիան կհանգեցնեին Ռումինիայի, Մոլդովայի և Լեհաստանի համար տասնամյակներ շարունակ իրավիճակի ապակայունացմանը: Վտանգված են մեր անվտանգությունն ու Եվրոպայի ապագան», — հայտարարել է նա: