Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ...

Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս

Հունաստանում Հայաստանի դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծել Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին և պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Նա նշել է, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրել է հետագայում նաև հույների ցեղասպանությանը և այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարը արդարության համար։ Յաննիս Խրիսուլակիսն ընդգծել է, որ այդ պայքարում հույն ժողովուրդը եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աթենքի ակադեմիայում միջոցառման կազմակերպման համար, որը հատկապես արժևորվում է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և Հայաստանից հրավիրված Արա Քեթիբյանի՝ որպես հիմնական բանախոսների մասնակցությամբ:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ցեղասպանության իրագործման ընթացքին ներհատուկ մի շարք գործոնների, ինչպիսիք են մի կողմից դրա ժխտողականությունը, մյուս կողմից՝ արդարացումը և, ի վերջո, ցեղասպանների հերոսացումը, ինչն անպատժելիության հետևանք է։

Դեսպանը ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և մարդու իրավուքների հարգումը երկրի ներսում։

Նա շեշետել է, որ միջազգային հարթակում այս տարի կարևոր նշանակություն ուներ Հայաստանի կողմից հերթական անգամ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման բանաձևի մշակումն ու ընդունումը, ըստ որի բանաձևը շեշտադրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացրած հանցանքների վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները, ռիսկի գործոնները ժամանակին արձանագրելը և դրանց պատշաճ արձագանք ապահովելը։ Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է ցեղասպան միջավայրի ձևավորմանը, որի ահազանգումներին ի պատասխան միջազգային հանրությունը հրատապ և շոշափելի քայլերի միջոցով պետք է կանխարգելի ցեղասպանությունը։

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ «Ցեղասպան միջավայր Օսմանյան կայսրությունում ձևավորվել էր 1915 թ․-ից դեռ առաջ, որն առկա էր 1890-ական թթ-երին կամ դրանից առաջ։ Նման միջավայր առկա էր Լեռնային Ղարաբաղում նախկան հակամարտության բռնկումը 1990 թթ.-երին կամ, օրինակ 2023 թ․՝ մինչ արցախահայերի վերջնական էթնիկ զտումը, երբ ինն ամիս շարունակ շրջափակում էր, սով էր և ի վերջո ռմբակոծում»։ Դեսպանը կարևորել է 2024 թ․ դեկտեմբերին Երևանում նախատեսված հինգերորդ Գլոբալ ֆորումի անցկացումը՝ Հայաստանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման մեխանիզմների միջազգային պայքարի համատեքստում։ Գիտաժողովի հիմնական բանախոսներն էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆ․ Պրոկոպիոս Պավլոպուլոսը և ցեղասպանագետ Արա Քեթիբյանը, որը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունն ըստ ԱՄՆ մամուլի հրապարակումների» զեկույցով։

Հունաստանի նախկին նախագահ Պավլոպուլոսն ընդգծել է Աթենքի ակադեմիայի դերը ինչպես Հունաստանում, այնպես էլ` ողջ Եվրոպայում և աշխարհում որպես Ցեղասպանության ճանաչման առաջամարտիկի և արդարության պաշտպանի: Նա անդրադարձել է ԼՂ դեպքերին՝ զուգահեռներ տանելով երկու տարբեր ժամանակահատվածներում իրականացված հանցագործությունների միջև:

Ընդգծելով 1996թ. Հունաստանի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր սահմանելու փաստը, նա շեշտել է նաև 2014 թ. դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կարևորությունը։ Ըստ նախկին նախագահի` դա այն քիչ օրենքներից էր, որի նախաձեռնող էր հանդիսանում ոչ թե կառավարությունը, այլ հենց խորհրդարանը, որն արտահայտել է հենց ողջ հույն ժողովրդի կամքը:

Մանրամասն ներկայացնելով և զուգահեռներ տանելով հայ և հույն ժողովուրդների հանդեպ 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործության փաստերը, նա ներկայացրել է զոհերի թվերը և դրա հետևանքները՝ որպես անպատժելիության արդյունք, որոնք դրսևորվեցին հետագայում Հոլոքոստի պարագայում, Կիպրոսում և այլ տարածաշրջաններում: Նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է․ «Անդրադառնալով «այլևս երբեք»-ին, որպես պատմական «ընթացքի ուղենիշ», այն մեզ տվել է ժամանակի և հետևանքների առումով հիմնական այն դասը, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ի թիվս այլոց՝ Պոնտոսի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների, պետք է միշտ կենդանի մնա՝ առանց զիջումների ու առանց նպատակահարմարության մասին հաշվարկների, ինչպիսին էլ որ լինեն դրանց ծագումն ու «ընթացքը» տվյալ պահին։

Հետևաբար, միջազգային մասշտաբով պայքարը Հայոց ցեղասպանության, բայց նաև մյուս բոլոր ցեղասպանությունների լիարժեք և ազնիվ ճանաչման համար շարունակվում է և կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը։ Բայց «այլևս երբեք»-ի դասը չի ստանում իր ամբողջական իմաստը առանց իր հիմնական «պատվիրանի» «հաստատման», որը հիմնված է «Զրո հանդուրժողականություն» հրամայականի վրա: Եվ ակնհայտ է, որ այս պատվիրանն այսօր էլ ակնհայտ հասցեատեր ունի, որը Թուրքիան է, հատկապես, երբ որպես իր կատարած ցեղասպանությունների հեղինակ, առաջին հերթին պարտավոր է առնվազն ակնհայտ ներողություն խնդրի, որը երբեք չի արտահայտել մինչ օրս: Եվ ոչ միայն դա, նա արհամարհաբար ու հանդգնորեն գնում է այնքան հեռու, որ «պարծենում» է իր բարբարոս անցյալով։ Եվ միջազգային հանրությունը և Եվրամիությունը պետք է մտածեն, որ Թուրքիայի այս հանդգնությունը «սնվում է» նրանց կողմից անհանդուրժողականության վերաբերմունք ցույց տալու անկարողությունից»։

Ամփոփելով խոսքը, նա ջերմությամբ հիշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելությունը՝ կոչ անելով առիթի դեպքում անպայման այցելել մեծ խորհրդանաշականություն պարոնակող այդ վայրը: Արա Քեթիբյանն իր խոսքում նախ հիմնավորված կերպով ներկայացրել է իր խմբագրությամբ լույս տեսած ժողովածուների թեմաների և ընտրության դրդապատճառները, որն իր գործընկերների հետ իրականացրել է չորս տասնամյակների ընթացքում: Նա հիմնավոր կերպով ներկայացրել է Ամերիկյան մամուլում 19-դարի վերջից մինչև 20 րդ դարի 20-ական թվականները Հայոց ցեղասպանության և կոտորածների մասին տեղ գտած հոդվածները, որոնք լավագույն կերպով ներկայացնում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները:

Ընդգծվել է, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մամուլն արդեն իսկ բավական լայն տարածում ուներ մի կողմից։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը չեզոք երկիր էր և չէր ներքաշվում եվրոպական մայրցամաքում ծավալվող աշխարհաքաղաքական բախումներում, միաժամանակ մամուլում բազմակողմանիորեն և մանրամասն անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին։ Եւ այդ իմաստով Հայոց ցեղասպանության լուսաբանումը ամերիկյան ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնց հեղինակները ոչ միայն լրագրողներն էին, այլ նաև դիվանագետները, միսիոներները, հյուպատոսարանների աշխատակիցները, միանգամայն կարևորագույն աղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ։

Քեթիբյանը ներկայացրել է նաև, որ տեղեկատվության հասանելիության ապահովումը Օսմանյան կայսրությունից դուրս չափազանց բարդ գործընթաց էր, քանի որ ժամանակի իշխանությունները ամեն գնով փորձում էին արգելափակել տեղեկատվության արտահոսքը երկրից, հատկապես արևելյան հատվածներից։ Եվ այնուամենայնիվ մի շարք լրատվամիջոցների, ինչպիսիք էին The New York Times-ը, The Christian Science Monitor-ը, The Washington Post-ը, The Boston Daily Globe-ը, The Chicago Tribune-ը, հաջողվել է կանոնավոր կերպով ստանալ տեղեկատվություն և լուսաբանել տեղի ունեցողը, ինչը չափազանց արժեքավոր փաստագրական վկայություն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հայազգի նկարիչներ Էօզեն Հակոբյանի, Գագիկ Ալթունյանի, Ասատուր Բախարյանի, Էդուարդ Սացաիլյանի, Մինաս Սեմերջյանի և Մարիամ Ցակիրյանի կտավների ցուցադրության բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը Աթենքի ակադեմիայի ցուցասրահում։

Այս թեմայով

Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan