Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվիֆթի հետ հաշտության համար
Քիմ Քարդաշյանը Թեյլոր Սվիֆթին կոչ է անում մոռանալ հին դժգոհությունները: Այս մասին հայտնում է People-ի ինսայդերը։
Այն բանից հետո, երբ Թեյլոր Սվիֆթը թողարկեց The Tortured Of Dead Poets ալբոմը, որի վերջին երգը նվիրված էր Քիմին, շատերը կարծում էին, որ հեռուստաաստղը ընկճված է։ Ինսայդերը պատմել է, որ իրականում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ներկայացուցիչը զարմացել է, որ երգչուհին դեռ հիշում է անցյալը։ Անանուն աղբյուրը պնդում է, որ գործարար կինը ցանկանում է վերջ տալ կոնֆլիկտին՝ «Քարդաշյանը չի հասկանում, թե ինչու է նա անընդհատ դա կրկնում: Բառացիորեն տարիներ են անցել»։
Հիշեցնենք, որ Թեյլոր Սվիֆթի հակամարտությունը Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի հետ սկսվել է 2009թ.: Այնուհետև, MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ, երբ երգչուհին ելույթ էր ունենում «Լավագույն կանացի տեսահոլովակ» անվանակարգում հաղթելու համար, հարբած Քանյեն վազել է բեմ, վերցրել խոսափողն ու ասել. «Ես շատ ուրախ եմ քեզ համար և թույլ կտամ ավարտես, բայց Բեյոնսեն թողարկել է պատմության լավագույն տեսահոլովակներից մեկը»: Խոսքը Single Ladies երգի տեսահոլովակի մասին էր։