Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
Նշվում է, որ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ, ցունամիի հավանականություն չկա։ Փլուզումների և տուժածների մասին ևս տեղեկություններ չեն հաղորդվում։