Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին
Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին:
Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինային Patriot համակարգի համար նախատեսված հրթիռների մատակարարման մասին։
Մադրիդի օգնության փաթեթը ներառում է նաև գնդացիրներ, զրահապատ հետևակային մեքենաներ, հաուբիցներ և այլ զենք ու ռազմական տեխնիկա։ Իսպանական կողմը նախատեսում է նաև Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: