Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ՝ 2-2։
Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացել է լոնդոնցիների վինգեր Ջարոդ Բոուենը։ Մերսիսայդցիների կազմում 48-րդ րոպեին աչքի ընկավ Էնդի Ռոբերտսոնը:
65-րդ րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ Թոմաս Սուչեկի ինքնագոլի շնորհիվ։ 77-րդ րոպեին Մայքլ Անտոնիոյի խփած գոլը տանտերերին ոչ-ոքի պարգևեց:
«Լիվերպուլը» (75 միավոր) շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի երրորդ տեղում՝ առաջատար «Արսենալին» զիջելով երկու միավորով, սակայն վերջիններս մեկ խաղ պակաս են անցկացրել։
«Վեսթ Հեմը» (49) մրցաշարային աղյուսակում ութերորդն է:
Աղբյուր ArmSport.am