Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին:
«2019թ. Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։
2023թ. հոկտեմբերին Կատարի Պետությունը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Երևանում:
Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մուհամմադ բին Համադ Սաադ Ալ-Հաջերին (նստավայրը՝ Թեհրան) ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել 2019թ․ ապրիլին:
2021թ. սեպտեմբերի 13-ին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։