Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը, ով անդրադարձել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։
Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և վերջնական կարգավորման համար։
«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա։ Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը։ Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են համընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ հասնելու համար»,-նշել է Պեսկովը։