ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ոգեկոչելով Հարավաաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին»,-նշված է նախարարության գրառման մեջ։
ՀՀ ԱԳ նախարարությունը հավելել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարության ընդհանուր արժեքների վրա։