Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գաբոյանն ու Մկրտչյանը
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակ տոնեցին, իսկ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը:
Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4,5 միավոր, Սուսաննա Գաբոյանը և Էլինա Դանիելյանը`4 միավոր:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստ: