Օսթինը հաստատել է, որ Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը կսկսվի այս տարի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը կսկսվի այս տարի:
«Այս տարի կսկսվեն Ուկրաինային էսկադրիլիայից ավելի F-16 ինքնաթիռների մատակարարումները՝ օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ»,- Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու կոնտակտային խմբի հերթական հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Օսթինը:
Ավելի վաղ՝ փետրվարի վերջին, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ F-16-ի առաջին խմբաքանակն Ուկրաինա կհասնի ընթացիկ տարվա գարնանը: