Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինային 5,5 մլրդ դոլար հատկացնելու օգտին
Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել Է Ուկրաինային 5,5 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու օգտին: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։
Փաթեթում, Ուկրաինայի գումարի հետ միասին, նախատեսված է նաև 10,1 միլիարդ ֆրանկ հատկացնել բանակի կարիքների համար: Խորհրդարանի հայտարարության մեջ ասվում է, որ բազմամիլիարդանոց փաթեթը նախատեսված էր որպես արտակարգ ներդրում Շվեյցարիայի անվտանգության և Եվրոպայում խաղաղության ապահովման գործում՝ կապված այն պատերազմի հետ, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ: