Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը վնասվածքներ է ստացել Ռամլա քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ նրա մեքենան շրջվել է, հաղորդում է Kan ռադիոկայանը։
Ըստ ռադիոկայանի՝ նախարարի հետ մեքենայում եղել են նրա դուստրը, վարորդը և անվտանգության աշխատակիցը։
Նշվում է, որ Բեն-Գվիրը վերադառնում էր ուրբաթ օրը տեղի ունեցած դանակահարության դեպքի վայրից։