Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունը, այդ թվում՝ Վաշինգտոնի և այլ դաշնակիցների օգնության միջոցով։
Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այո, նրանք կարող են: Նրանք կարող են հաղթել», - ասել է Սալիվանը MSNBC-ին տված հարցազրույցում:
Սպիտակ տան խոսնակը բացատրել է, որ Կիևը կարող է հասնել այս արդյունքի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից «մոբիլիզացված հսկայական ջանքերի» միջոցով՝ ուկրաինական բանակին անհրաժեշտ զենք և տեխնիկա մատակարարելու համար:
Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը մեծացնում է զենքի, մասնավորապես՝ զինամթերքի արտադրությունը, որն անհրաժեշտ է Կիևին։
«Մենք կրկնապատկել ենք հրետանային արկերի արտադրությունը և մտադիր ենք այն կրկին կրկնապատկել մինչև այս տարվա վերջ»,- ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։