2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (տեսանյութ)
2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի էր ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին, ով հղի էր։ Նրա ու երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել
Այսօր Սոնա Մնացականյանի մահվան 2-րդ տարելիցն է։ Վթարի վայրում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ հարգելու նրա հիշատակը։ Մոմավառություն է կազմակերպվել, ողբերգական, սակայն՝ իրավական հետևանքների այդպես էլ չարժանացած վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի նկարի ներքո քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում։
Հիշեցնենք՝ երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանի շարասյանն ուղեկցող և վրաերթն իրականացրած մեքենան, ինչպես նաև ավտոշարասյան մյուս մեքենաներից և ոչ մեկը կանգ չէր առել՝ առաջին օգնություն ցուցաբերելու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։