Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա գտնվեց կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ մատուցված ոգեկոչման կարգին՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։
Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության անձնակազմը, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։
Հիշատակի բազմաթիվ միոցառումներ անցկացվեցին Օտտավայում, Տորոնտոյում, Մոնրեալում և Կանադայի այլ քաղաքներում։