Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատելու մասին:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը`
1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.
1) Գրիգորյան Վահե.
2) Կարապետյան Նորա.
3) Քոչարյան Վիգեն»,- ասված է որոշման մեջ։