Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը խորհրդարանական արձակուրդից մեկ օր առաջ որոշում է կայացրել իր նախագահ Ռոսեն Ժելյազկովին պաշտոնանկ անելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խոսնակի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 129 պատգամավոր, դեմ՝ 103։
Ժելյազկովին մեղադրել են պաշտոնեական լիազորությունների համակարգային չարաշահման, խորհրդարանի օրակարգի որոշման և դրա աշխատանքի այլ ասպեկտների խախտումների մեջ։
Խորհրդարանական որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ Ժելյազկովի հրաժարականի օգտին ներկայացված փաստարկներն անկեղծ չեն։ Պատգամավորների ելույթների ընթացքում հնչել են նաև անձնական վիրավորանքներ: