Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը Սեուլի հետ կնքել է ավելի քան 70 K239 Chunmoo համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (լեհական HOMAR-K մոդիֆիկացիայով) և մի քանի հազար կառավարվող հրթիռների մատակարարման պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պավել Բեյդան։
«Հարավային Կորեա Լեհաստանի պատվիրակության կատարած այցի ընթացքում ստորագրվել է 72 HOMAR-K արձակման մոդուլների, ինչպես նաև մի քանի հազար կառավարվող հրթիռների մատակարարման պայմանագիր»,- գրել է նա X սոցիալական հարթակում:
Բեյդան պարզաբանել է, որ ձեռք բերված համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կարող են գործել լեհական արտադրության 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկերով։
Ինչպես նշում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, սա Սեուլի հետ շրջանակային համաձայնագրով նախատեսված 288 K239 Chunmoo համակարգերի, ինչպես նաև 980 K2 տանկերի, 648 K9 հաուբիցների և 48 FA-50 թեթև կործանիչների մատակարարման արդեն երկրորդ պայմանագիրն է, որը կնքվել է 2022 թվականին։ Առաջին կայանքը Լեհաստան է բերվել 2023 թվականին։ Հանրապետության պաշտպանության գերատեսչության տեղեկատվությամբ՝ Վարշավան կձգտի գնվող հարավկորեական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հերթական խմբաքանակների արտադրությանը Լեհաստանում։