Արշակունյաց պողոտան փակ է
Քիչ առաջ քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։
Նշենք, որ քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։
Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ ավելի վատ է լինելու։