Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովսեփյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Դարիմա Սանդակովայի հետ: Հովսեփյանը պարտվեց, սակայն նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճեց նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Տղամարդկանց թիմից կիսաեզրափակիչ է դուրս եկել 5 բռնցքամարտիկ: