Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։ Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ և ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։