ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը փորձում է ազատել ճանապարհը։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բողոքող քաղաքացիներին։ Այստեղ է նաեւ «Հայաստան» խմբակցութփյան պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, հայտնում է News.am-ը։
«Վազը չեք կարողանալու ձեր երեխաներիա աչքերին նայել»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ի վերջո ոստիկաննեռրին հաջողվեց ազատել ճանապարհը։ Նրանք շղթա են կազմել, իսկ ցուցարարները հավաքված են մայթին։
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:
Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր: