Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմն հրապարակավ քննադատել ՀԱՊԿ-ին․ Զախարովա
Մոսկվան ցավում է, որ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմն հրապարակավ քննադատել ՀԱՊԿ-ին, թեև կազմակերպությունը հաստատել է երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակային քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Եվ ոչ թե պարզապես քննադատություն, քննադատել կարելի է և պետք է, այլ անհիմն։ Մենք խոսում ենք անհիմն քննադատության մասին։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության ղեկավարությունը, քարտուղարությունը հաստատել են հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների ամբողջական պահպանումը», — ասել Է Զախարովան։