Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը։
Ակցիային մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց․
«Հայաստանում փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Ճակատեն-Կապան ավտոճանապարհը, ՀՀ իշխանություններն ու ոստիկանությունը չեն կարողանում բացել այդ ճանապարհները ՀՀ քաղաքացիների համար։ Նրանք կարողանում են միայն բիրտ ուժ կիրառել անպաշտպան կանանց նկատմամբ»,- ասաց նա։
Ակցային ներկա են նաև ԱԺ պատգամվորներ, այլ գործիչներ։
Ոստիկանական մեծ ուժերը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում Ղազարյանին, Նաիրա զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։