Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգային Գրան Պրի 2024 առաջնությունը
Ապրիլի 21-ին ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում կայացել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը, որին մասնակցեցին 16 պետությունների հավաքականներ՝ ընդհանուր հաշվով 350 մարզիկ և մարզուհի, «Կատա» և «Կումիտե» մրցաձևերում։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի 8-14 տարիքային խմբի մարզիկների շարքում չեմպիոններ են դարձել․
1. Խուդաբաշյան Նարեկ-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
2. Գրիգորյան Համլետ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
3. Օհանյան Հայկ-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
4. Ազնավուրյան Ալեքս-(մարզիչ՝ Մհեր Գևորգյան)
5. Կիրակոսյան Նարեկ-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
6. Վարդանյան Վլադ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
7. Հարությունյան Գեորգի-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
8. Խաչատրյան Աշոտ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
9. Հակոբյան Վիկտորյա-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
10. Հարությունյան Մերի-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
11. Եփրեմյան Էլեն-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
12. Սաղաթելյան Հասմիկ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
14-15 տարիքային խմբում մինչև 55 քաշային կարգում չեմպիոն դարձավ Էրիկ Հակոբյանը (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան), իսկ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում մինչև 65 քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վահագն Հակոբյանը (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։