Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճկակը քիչ առաջ լարվեց, ոստիկանները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում տավուշեցիներին, փակեն ճանապարհը: Ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա նստեցրին ակցիայի մի քանի մասմնակիցների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին, և բերման ենթարկեցին նրանց, հայտնում է News.am-ը։
Նշենք, որ քաղաքացիները Երևան-Մեղրի ճանապարհը փորձում էին փակել՝ ի նշան աջակցության Տավուշի մարզի 4 գյուղերի բնակիչների, որոնք հայ-ադրնեջանական սահմանի սահմանազատման հետևանքով կորցնելու են տարածքներ և հայտնվելու են ավնտանգային առումով խիքտ խոցելի վիճակում:
Բացի այս հատվածից, այսօր քաղաքացիները փակել են նաև Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր: