ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Լորյանին» 4-1 հաշվով:
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ են դարձել Կիլիան Մբապեն ու Ուսման Դեմբելեն։
Մբապեն նաև գոլային փոխանցում կատարեց այս խաղում։ Տանտերերի միակ գոլը խփեց Մոհամեդ Բամբան։
ՊՍԺ-ն վաստակել է 69 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Լորյանը» նախավերջին տեղում է։
Աղբյուր ArmSport.am