Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ
Երևանի Իսակովի պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կաթվածահար են արել երթևեկությունն ու խցանումներ առաջացրել։ Նրանք փորձել են փակել ճանապարհը:
Հավաքված քաղաքացիների գործողությունները ուղեկցել են սեռական բնույթի կոպիտ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով։
Իրավապահները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։