«Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնք
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Այլևս երբեք»։
«Ի հիշատակ 1915-23 թվականների անմեղ հայ զոհերի՝ ներկա եղա Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչմանը»,- գրել է դեսպան Էրիկ դե Մույնքը։