Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ
Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած եւ քանակով, եւ ռազմական տոտալ անհավասարություն։
Ելքի բացակայությունը ստիպեց անել անհավանականը' տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք քաղաքական ղեկավարության կողմից մեջքից հասցված հարվածը։
Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչեւ որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը։ Գուցե մեզանից հետ դա են սպասում սա պլանավորումները։
Մեկ բան ակնհայտ է, ադրբեջանական ՕՄՕՆ-ի դերը կատարում է ՔՊ-ն։
Առաջին քայլով այդ ՕՄՕՆ-ը պետք է երկրից դուրս բերվի»,- գրել է նա։