Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են տոնել ԵԱ-ի 5-րդ տուրում
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվեց:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստներ: